Հայաստանցի 3 մարզիկ մասնակցում են Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկած ատլետիկայի Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն վազորդուհիներ Ամալիա Շառոյանը եւ Դիանա Խուսեբերյանը, ինչպես նաեւ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը:
Մինչ Շվեյցարիա մեկնելը Հայաստանի մարզիկները լուրջ ուսումնամարզական հավաքներ են անցկացնել եւ Ցյուրիխում կփորձեն պայքարել արժանի տեղերի համար: