ՄԻացյալ Նահանգները մշտապես կողմ են հանդես գալիս ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությանը հայտարարել է ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինը:
Նա ընդգծել է հանգամանքը, որ ԱՄՆ-ը ներկայացված է ԼՂ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ հավատարիմ է իր հանձնառությանը:
Ամերիկացի սենատորը նաեւ հավելել է, որ հակամարտության ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: «Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով», -ընդգծել է նա: