ՀՀ ոստիկանությունն օգոստոսի 15-16-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է հետախուզման մեջ գտնվող մի շարք անձանց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 15-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ' Նոր-Արեշի 35-րդ փողոցի թիվ 123/3 հասցեից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Վահե Մ.-ն, որը հուլիսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի (Խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Բացի այդ, օգոստոսի 15-ին' ժամը 12.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Տ.-ին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 (Ծեծը) և 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Արմեն Տ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ:

 

Այնուհետև օգոստոսի 16-ին' ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1947 թ. ծնված Համլետ Հ.-ն, որը 2013 թ. մարտի 5-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետի և 38-215 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:


Որպես խափանման միջոց կիրառվել է կալանք: Համլետ Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին: