«Երևան Ջուր» ընկերության վթարի վերացման աշխատանքների պատճառով Երևանի մի քանի շրջաններում կկանգնեցվի ջրամատակարարումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 17-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Սարի Թաղի 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 19ա, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 փողոցների, 28 փողոցի նրբանցքի, ինչպես նաև Դավիթ-Բեկ փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Իսկ պլանային աշխատանքների հետ կապված, օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև 22:00 կդադարեցվի Տիգրան Մեծի փող. 18-ից բարձր համարների եւ նրբանցքների, Խորենացու փող. 28-187, Նար-Դոսի փող. 1-30, Զավարյան փող. 1-64, Քրիստափորի փող. 1-10, Գլինկայի փող. 1-23 համարների, Երկաթգծի, Բուռնազյան, Լիսինյան, Միչուրին, Աճեմյան, Ծատուրյան, Ծխախոտագործների փողոցների ջրամատակարարումը: