ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ հուլիսի 16-ից աշխատանքային խումբը մոնիթորինգային աշխատանքներ է կատարում Արարատյան դաշտում գտնվող ապօրինի ձկնաբուծական ֆերմաներում: Այդ աշխատանքների շրջանակներում Արարատի մարզի Նորամարգ համայնքում գտնվող «Արսեն Պետրոսյան» ձկնարդյունաբերողի մոտ, որտեղ առկա են երեք խորքային հորեր 120, 170 և 179 լ/վ ջրատվությամբ, որոնք օգտագործվել են ապօրինի կերպով:

 

Այս պահին մեկնարկել է 120 լ/վ ջրատվությամբ հորի լուծարման աշխատանքները: Այս մասին «Արսեն Պետրոսյան» ձկնաբուծական ֆերմայի ապօրինի ջրահորի փակման աշխատանքներ իրականացման վայրում լրագրողներին տեղեկացրեց բնապահպանության նախարարհի տեղական Խաչիկ Հակոբյանը:

 

«Ընդհանուր գործողությունների ընթացքում ընդերքից ապօրինի հանվող 429 լ/վ ջուր ենք նվազեցրել, և այս տնտեսությունում գործողությունների ավարտից հետո թվաքանակը կհասնի տարեկան 26,5 միլիոն խորանարդ մետրի, որը բավականին շոշաթելի է և համեմատական է Երևան քաղաքի ընդհանուր ջրամատակարարման տասը տոկոսին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Խաչիկ Հակոբյանը:

 

Նա նաև հավելեց, որ գործողությունների շրջանակներում ապօրինի ջրային հորեր կիրառելու համար տնտեսվարողները ենթարկվել են 6 միլիոն 400 հազար դրամի վարչական տույժերի: