Օգոստոսի 17-ին, ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիրտ» գործարանի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում. լսվել է պայթյունի ձայն:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի Հ. Ա.-ին պատկանող թիվ 21/3 տարածքում երկու օջախ հրդեհ է բռնկվել:


Դեպքգ վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել' 14.46-ին:


Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք' բռնկումով, իսկ երկրոդ օջախում այրվել է խոտածածկ տարածք' 400 քմ մակերեսով: