Ուկրաինայի Լուգանսկի շրջանում կրակել են փախստականների շարասյան վրա: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոդոնում գտնվող Խրյաշևատոյե գյուղի մոտակայքում, հաղորդում է Tert.am -ը` վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությունը:

 

BBC-ի այդ տեղեկությունը հաստատել է ուկրաինական իշխանությունների հակաահաբեկչական գործողության հրամանատարության ներկայացուցիչ Լեոնիդ Մատյուխինը: Նրա խոսքով՝ զոհերի թիվն այժմ պարզվում է, բայց գրեթե բոլորը, ով շարասյան մեջ է եղել, մահացել են:


«Շատերը ողջ-ողջ այրվել են»,- ասել է Մատյուխինը: Նրա պնդմամբ՝ կրակել են անջատողականները:

 

Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդա»-ն, վկայակոչելով ուկրաինական բանակի «Север» օպերատիվ հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավարին, հայտնել է, որ մոտ 9:40-ին կրակի տակ է հայտնվել Խրյաշևատոյե և Նովոսվետլովկա բնակավայրերից փախստականների շարասյունը:

 

«Կան մեծ քանակությամբ զոհեր: Մարդիկ այրվել են մեքենաների մեջ, որոնցով նրանց տեղափոխում էին»,- ասել է նա: