Ադրբեջանական բանակի հերթական զինծառայողը սեփական հրազենի հետ վարվեցողության կանոնները խախտելու հետևանքով վնասել է ինքն իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվո ղ սահմանամերձ զորամասերից մեկի զինծառայող Թաբրիզ Ալադինօղլու Մամեդովը «անզգուշության արդյունքում» վիրավորվել է սեփական կրակոցից:
Վիրավոր զինվորն անմիջապես հոսպիտալացվել է: Նրա վիճակը բարվոք է գնահատվում: