Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Լարիսա Մ.-ն հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի սուպերմարկետում գողացել են իր բջջային հեռախոսը' պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից բերման է ենթարկվել 1968թ. ծնված Սամվել Մ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբե րվել է հիշյալ հեռախոսը: Գողոնն առգրավված է:

 

Կատարվում է հետաքննություն: