Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հունվարի 4-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին:

 

Ոոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հեղախուզական և որոնողական լայնածավալ միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:

 

Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988թ. ծնված Արտակ Ա.-ին: Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: