Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գործող կտորեղենի խանութի դրամարկղից գողացել են 120.000 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումն երի շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994թ. ծնված Մարիամ Խ.-ն, որը ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: