Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987թ. ծնված Լևոն Ա.-ին:
Պարզվել է, որ փետրվարի 13-ին' ժամը 18.30-ին, նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: