ՀՀ սփյուռքի նախարարությունը խորապես մտահոգված է Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ բժիշկ Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառման փաստով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարությունը հայտարարություն է տարածել իրադարձության առնչությամբ:

 

«Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով Մայր Հայրենիքում ապաստան են գտել հազարավոր սիրիահայեր, որոնք այսօր ավելի շատ ունեն մեր աջակցության կարիքը: Ցավոք, պետք է արձանագրել, որ կենցաղային հողի վրա երբեմն տեղի ունեցող դեպքերը ստվերում են նրանց ինտեգրման գործընթացը:

 

ՀՀ սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառումը ու հավատացած է, որ ՀՀ իրավապահ մարմինները կտան օբյեկտիվ գնահատական, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: