Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթում «Ատլետիկոյից» կրած (0:1) պարտությունից հետո նշել է, որ իր թիմը խնդիրներ ունեցել է երկրորդ խաղակեսում: Այս մասին գրում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը:

 

«Առաջին խաղակեսը մենք անցկացրինք բարձր մակարդակով, բայց ընդմիջումից հետո թույլ տվեցինք «Ատլետիկոյին» պահեր ստեղծել: Մենք կորցրինք խաղի վերահսկողությունը, ստեղծվեցին խնդիրներ, դրա համար էլ ստիպված եղանք տեղափոխություններ անել:

 

Խամես Ռոդրիգեսը հիանալի խաղաց, մեր թիմի կազմում ամենավտանգավորն էր մրցակցի համար: Երկրորդ խաղակեսում նա հոգնեց, դրա համար ես նրան փոխարինեցի:

 

Կրիշտիանու Ռոնալդուն ունակ էր դաշտում անցկացնել 90 րոպե, բայց ես նախօրոք էի որոշել, որ նա խաղի մեջ կմտնի երկրորդ խաղակեսից:

 

Նոր մրցաշրջանը հետաքրքիր կլինի: Մենք շատ որակյալ կազմ ունենք և կձգտենք հասնել հաջողության այնպես, ինչպես նախորդ տարում: Մեզանից ոչ ոք չի ասել, որ կնվաճենք բոլոր 6 գավաթները: Սակայն, կպայքարենք մնացած տիտղոսների համար»,- ասել է Անչելոտին: