Լատվիայում ավարտված օփեն մրցաշարում հիանալի նվաճման է հասել գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և բաժանելով 1-2 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել մրցաշարի հաղթող:

 

Մրցաշարում հանդես եկող մեր մյուս ներկայացուցիչները՝ Տիգրան Սիմոնյանը և Մարկ Բասենցյանը վաստակել են համապատասխանաբար 5,5 և 4 միավոր:

 

Ամփոփիչ արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: