Թենիսի Սերբիայի թիմը դարձավ ATP Cup մրցաշարի առաջին հաղթողը:
Ավստրալիայում ընթացող մրցաշարի եզրափակիչում մրցում էին Սերբիայի և Իսպանիայի ընտրանինները: Սերբիայի թիմի կազմում Նովակ Զոկովիչը հաղթեց Ռաֆայել Նադալին, իսկ ահա Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը առավելության հասավ սերբ Դուշան Լայովիչի նկատմամբ: Որոշիչ մրցախաղում Զոկովիչ-Տրոիցկի զույգը երկու սեթերում 6:3, 6:4 հաշվով հաղթեց Բուստա-Լոպես զույգին:
Սերբիան դարձավ այս մրցաշարի առաջին հաղթողը, որը անցկացվում է առաջին անգամ: