Հայազգի շախմատիստ Հրանտ Մելքումյանը 7-րդն էր Սիդնեյի միջազգային մրցաշարում:
Միջազգային մրցաշարի վերջին տուրում Մելքումյանն ուժերը չափում էր մրցաշարի հաղթող Լյուկ վան Վելիկի հետ, որտեղ պարտիան զիջեց մրցակցին: 9 տուրի արդյունքում Մելքումյանը հավաքեց 6 միավոր և 1 միավորով զիջեց մրցակցին:
Սիդնեյի միջազգային մրցաշարն ընթացել է ապրիլի 17-27-ը: Այն բաղկացած է եղել 9 մրցափուլից: Մրցաշարի նախորդ տարվա հաղթողը նույնպես Լյուկ վան Վելին է եղել: