Թուրքիայի, այսպես կոչված, Հայկական պնդումների դեմ միջագային միությունը (ASIMDER, Իգդիր) եւ Ադրբեջանի մշակույթի եւ ձեռնարկատերերի Վիեննայի միությունը համատեղ հակահայկական գործողություններ կատարելու մասին «Ուժի միասնությունը շարժման մեջ է» կոչված արձանագրություն են ստորագրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությանը հայտնել է ASIMDER-ի առաջնորդ Գյոքսալ Գյուլբեյը:
«Մենք ցանկանում ենք արձանագրություն ստորագրել նաեւ թուրքական ասոցիացիների հետ եւ թյուրքական լոբբի ստեղծել աշխարհում: Հայկական պնդումների հայտնաբերման գծով աշխատանքներն անդրադարձվելու են Ավստրիայում հրատարակվող «Մեր ձայնը» թերթում», -ասել է թուրք ազգայնականը: