«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման հերթական թիրախը Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություններն են: Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հանդես են եկել մի շարք միջազգային հետախուզական կազմակերպություններ:

 

Միջազգային հետախուզական կազմակերպությունները շարունակում են քննարկել Արեւմուտքի դեմ ԻԼԻՊ-ի հետագա հնարավոր քայլերը: Նրանց մի մասը համոզմունք է հայտնում, որ ԻԼԻՊ-ի հերթական թիրախը Թուրքիան է, որտեղ նրանք առաջին հերթին հարձակում են գործելու այդ երկրում գտնվող արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների վրա: