Սևանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնին, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան կարգադրությամբ, նշանակվել է Վարուժան Մանուկյանը, ով նույն հաստատությունը ղեկավարել է 2004-2006 թվականներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից, Սևանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 5 թեկնածու, նրանցից մրցութային փուլը հաղթահարել է 3-ը' վերջին 13 տարիներին նույն հիվանդանոցը ղեկավարած Աղվան Կարապետյանը, Վարուժան Մանուկյանը և Արամ Նիկողոսյանը: Երեք նախկին տնօրենների միջև առաջացած պայքարում նախապատվությունը տրվել է Վարուժան Մանուկյանին:
Նախկին տնօրեն Արամ Նիկողոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր նախորդ տարվա աշնանը, իսկ նոր տնօրենի համար հայտարարված մրցույթը հարգելի պատճառներով չէր կայացել երկու անգամ:
Խոսրով Խլղաթյան