ՀՀ Քրեական օրենսգրքի 311պրիմ հոդվածի 1-3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի /պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը/ հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով օգոստոսի 26-ին իր աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառ ների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը:

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

 

Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ, 1-ին կարգի մասնագետ     Զ. Կարապետյանը, ով իր ծառայողական լիազորությունների շրջանակներում, մի խումբ քաղաքացիների թույլատրել է արգելված վայրից' Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից տեղափոխել մեծ ծավալի սև հող, և այդ գործողություններին չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ապօրինի ստացել է ընդհանուր' խոշոր չափերի' 975 հա զար ՀՀ դրամ գումար ապօրինի վարձատրություն:

 

Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ. Կարապետյանի կողմից կատարված հանցավոր արարքին առնչություն է ունեցել նաև Ա. Լաբլաջյանը: Նախաքննությունը շարունակվում է: