Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մասնակցել է Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության և պաշտոնի ստանձնման արարողություններին:

 

Աթեշյանի հետ միասին արարողակարգերին է մասնակցել նաև Տեր Շիրվան քահանա Միրզոյանը:

 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հաջողություն է մաղթել Էրդողանին իր նոր պաշտոնում:

 

Նույն օրը' օգոստոսի 28-ին, Սրբազան հայրը և Շիրվան քահանա Միրզոյանը ինքնաթիռով հետ են վերադարձել: