Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա հարապարակման՝ նախագահական ընտրություններից հետո նոր ձեւավորված կառավարությունում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվողների թվում է լինելու ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
Որեւէ մեկնաբանություն ստանոլու նպատակով՝ Slaq.am-ը զրուցեց Էներգետիկյժայի ու բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանի հետ:
«Երբ ժամանակը գա ու նոր կառավարություն ձեւավորվի, կտեսնենք՝ նախարարը պաշտոնանկության կենթարկվի՞, թե՞ ոչ, եւ առհասարակ՝ ինչ տեղի կունենա», -նշեց մամուլի խոսնակը՝ հավելելով, որ այժմ հարկ չկա այս թեմայի շուրջ ավելին ասել:
«ՉԻ»-ին հասած լուրերի համաձայն՝ «Խոսակցություններ կան, որ հանքարդյունաբերության ոլորտում սկանդալներ են հասունանում, եւ դրանք ջարդվելու են հենց էներգետիկայի նախարար գլխին: Սկանդալները կապված են լինելու դրսի ներդրողների հետ, որոնցից շատերին հայրենի կառավարությունը գցել է, եւ քավության նոխազի դերում հանդես է գալու էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը»: