Կարևորելով աշխատակիցների սոցիալական հարցերը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի առաջարկով համալսարանի գիտխորհրդի որոշմամբ 2014-ի սեպտեմբերի 1-ից բարձացվում է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը' 20 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժամեն Վիլյանը, հիշյալ որոշման համաձայն, դ ասախոսի աշխատավարձի նվազագույն շեմը 148 հազար դրամ է, իսկ դոկտոր պրոֆեսորի աշխատավարձի բարձր շեմը' 284 հազար դրամ' առանց լրավճարների: Բարձացվել է նաև սպասարկող անձնակազմի աշխատավարձը: Նախատեսվում է վերանայել նաև համալսարանի ադմինիստրացիայի անձնակազմի աշխատավարձերը:
ՃՇՀԱՀ-ն 2014-ի սեպտեմբերը բարեփոխումներով է սկսում: Ամբողջությամբ արդիականացվել են շենքի ինժիներական ենթակառուցվածքները, ֆիքսված և ինտերնետ կապը, լուսավորության համակարգերը: Դիզայներական լուծումներով վերանորոգվել են շենքի 4 հարկի միջանցքները, որոշ չվերանորոգված սանհանգույցները նորոգվել և կահավորվել են:
Առաջին անգամ տեղադրվել են անվտանգության և հակահրդեհային համակարգեր: Առաջիկայում նախատեսվում է վերանորոգել լաբորատորիանները, որոշ չվերանորոգված լսարաններ, աստիճանները, աստիճանավանդակները, հատակը:
Այսուհետ դասերի և դասամիջոցների մասին կազդարարի երաժշտությունը' դասական զանգը փոխարինվել է երաժշտական տարբեր հնչյուններով, ինչը և ուսանողներին, և դասախոսներին էսթետիկական հաճույք կպարգևի:
2014-ի հունիսից շենքի դիմացի պուրակում սկսած բարեկարգման աշխատանքները ևս ավարտված են: Տեղադրվել են շուրջ 24 նոր նստարաններ, ցայտաղբյուր, վերատնկվել են աշխատանքների ընթացքում հանված դալար եղևնիները: Խոտածածկվել է մոտ 2000 քմ տարածք: Անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ:
Բուհին կից ստեղծվել է ավտոմեքենաների նոր կայանատեղի' ուսանողների և դասախոսների համար:
Ժասմեն Վիլյանի խոսքով' այս ողջ աշխատանքը հնարավոր է եղել իրագործել բուհի ճիշտ տնտեսական քաղաքականության եւ տնտեսումների շնորհիվ: