Ուկրաինայի Ազգային բանկի (ՈւԱԲ) Վալերիա Գոնտարեւան խնդրել Է Գերագույն ռադային բարձրացնել իր աշխատավարձը, որն առայժմ օրենսդրական մակարդակում սահմանափակված Է յոթ նվազագույն աշխատավարձի չափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Դուք այն սառեցրել եք յոթ նվազագույն աշախավարձի մակարդակով (մոտավորապես 10 հազար գրիվնա): Ես նման աշխատավարձի չեմ համաձայնի, ոչ ես կհամաձայնեմ, ոչ Էլ ՈՒԱԲ-ի վարչությունը… Հուսով ենք, որ Գերագույն ռադան փոփոխություն կկատարի»,-հայտարարել Է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարեւան՝ հունվարի 16-ին ելույթ ունենալով խորհրդարանում: