Արցախում ներկայումս գործում է 44 մանկապարտեզ, որոնցից 30-ը' պետական։ Արդեն պատրաստ է Կովսականի մանկապարտեզի շենքը, ընթացքի մեջ են ևս 8-9 նախադպրոցական հիմնարկների շենքերի շինարարության աշխատանքները, և այդ հաստատությունները կարող են մինչև տարեվերջ իրենց դռները բացել փոքրիկների առջև։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ԱրցախպրեÕ ½»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

 

Նախարարի խոսքով, անցյալ տարի երկրում նախադպրոցական տարիքի երեխաների թիվը 770 է եղել, իսկ այս տարի Ստեփանակերտի բոլոր դպրոցները համալրված են այդ տարիքի 920 երեխաներով։ Անդրադառնալով առաջին դասարան ընդունվողների թվաքանակին' ԿԳ նախարարը նշել է, որ այս տարի այն կհասնի 2400-ի՝ անցյալ տարվա 2250-ի փոխարեն։ «Այս երկու-երեք տարիների թվաճը պայմանավորված է Արցախյան Մեծ հարսանիքով»,-ընդգծել է նախարարը։

 

ԼՂՀ-ում ներկայումս գործում են 219 հանրակրթական ուսումնական հաստատություններ' շուրջ 21000 աշակերտներով, դպրոցներում աշխատում են շուրջ 5000 ուսուցիչներ և օժանդակ անձնակազմի 4000 անդամներ։ «Ձգտում ենք, որպեսզի բոլոր կրթօջախները գործեն նորմալ պայմաններում և իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները»,-նշել է նախարարը: