Ընթացիկ տարում Իրան են այցելել Ադրբեջանի արդեն մեկ միլինոից ավելի քաղաքացիներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Դեսպանը նշել է, որ նրանցից մոտ 400 հազարը Իրան են այցելել բուժման նպատակով: «Իրանի կողմից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը բերում է Իրան այցելող Ադրբեջանի քաղաքացիների թվի աճի:
Մենք կցանկանայինք, որ Ադրբեջանը եւս վերացներ վիզային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար: Ադրբեջանական կողմը մեզ խոստացել է հեշտացնել Իրանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը», -հայտնել է դեսպանը: