Ադրբեջանի Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը պաշտոնական կառույցների տեղեկությունների եւ զանգվածային լրատվական միջոցների հաղորդագրությունների հետազոտությունների արդյունքների հիման վրա հայտնել է, որ 2014 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 77 զինծառայող:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին հայտնել է bugun.az լրատվական կայքին տված հարցազրույցում: Նրա խոսքով' հիշյալ ժամանակահատվածում ադրբեջանական բանակի 115 զինծառայողներ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

Սումերենլին հայտնել է, որ մահացածներից 49-ը ոչ մարտական կորուստ է, երեք հոգի էլ պայթել են ականի վրա: 13 զինծառայողներ զոհվել են ավտովթարից, 2 հոգի' անհայտ պատճառով, 7 հոգի' ոչ կանոնադրական գործողությունների, 3 հոգի' դժբախտ պատահարների (ջրում խեղդվելու, էլեկտրական հոսանքահարման) հետևանքով, 9 հոգի մահացել են հիվանդությունից, 15 հոգի մահացել են ինքնասպանությամբ կամ անզգուշության պատճառով:

 

Մահացածներից 67-ը պաշտպանության նախարարության, 4-ը' արդարադատության նախարարության, 3-ը' ներքին զորքերի, 3-ը' պետական սահմանային ծառայության զինծառայողներ են:

 

Ադրբեջանի պատկան մարմինները այլ թիվ են հրապարակել, նրանք հայտարարել են 74 զինծառայողների մահվան մասին, որոնցից 43-ը մահացել են ոչ մարտական գործողությունների պայմաններում:

 

Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն' 2014-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 89 զինծառայող, որոնցից 49-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 119 զինծառայողներ էլ վիրավորվել են:

 

Այսպիսի խրթին թվաբանություն ըստ ազերի մասնագետների: