eMedia.am. Մայիսի 27-ին ադրբեջանական բանակի շարքային զինծառայող Նամիգ Համիդովը զոհվել է հրազենային վնասվածքից։ Ադրբեջանական զլմ փոխանցմամբ, Նամիգ Համիդովը 19 տարեկան էր ու «զոհվել է թշնամու արձակած գնդակից»։ Համիդովը մահացել է հոսպիտալի ճանապարհին։ 2013 թվականի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 38 զինծառայող։