ՀՀ ԱԻ նախարարությունում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:

 

Զեկուցվել է բոլոր միջոցառումների և ուսումնավարժանքների անցկացման մասին, Կոտայքի մարզում կազմակերպված ուսումնավարժանքի մասին:

 

Նախարարին զեկուցվել է նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի' 2014-2015թթ. ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների, ընդունելության քննությունների և դրանք հաղթահարած ուսանողների մասին:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին: