Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Բաքվի օդանավակայանում Էրդողանին և Թուրքիայի առաջին տիկնոջը դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը:

 

Ադրբեջանում Էրդողանը հանդիպումներ կունենա պաշտոնատար մի շարք անձանց հետ: Կքննարկվեն տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցության հեռանկարները: