Calico ընկերությունը (Google-ի ստորաբաժանում, որը մասնագիտանում Է բիոտեխնոլոգիաների բնագավառում) AbbVie կենսադեղագործական ընկերության հետ պայմանավորվել Է համագործակցել տարիքային հիվանդությունների ուսումնասիրման եւ բուժման մեթոդների մշակման, մասնավորապես, նեյրոդեգեներատիվ խանգարումների բուժման ասպարեզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AbbVie-ին:

 

Սկզբնական փուլում յուրաքանչյուր կողմից նախագծի ֆինանսական աջակցությունը կկազմի 250 մլն դոլար: Ապագայում ընկերությունները դրանում կներդնեն եւս 500-ական միլիոն դոլար:

 

Calico ընկերությունը կենտրոն կբացի Սան Ֆրանցիսկոյում, որը կկենտրոնանա դեղամիջոցների ստեղծման վաղ փուլերի եւ դրանց թեստավորման վրա:

 

AbbVie-ն կստանձնի պատրաստուկների մշակման ավելի ուշ փուլերը եւ այն դեղամիջոցների իրացումը, որոնք արդեն փորձարկում են անցել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: