Apple ընկերությունը 850 միլիոն դոլար կներդնի First Solar արեգակնային ֆոտոԷլեմենտներ արտադրողի հետ համատեղ արեգակնային Էլեկտրակայանի կառուցման բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Reuters գործակալությունը:

 

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը Goldman Sachs տեխնոլոգիական խորհրդաժողովում հայտարարել Է, որ ծրագիրը կիրագործվի Կալիֆոռնիայում եւ հեռանկարում Էլեկտրականությամբ կապահովի 60 հազար տների, Apple-ի գլխամասային գրասենյակին եւ Apple Store-ի 52 խանութների:

 

«Մենք Apple-ում հասկանում ենք, որ կլիմայի փոփոխություններն իրական են: Դրա մասին խոսելու ժամանակն անցել Է, եկել Է գործելու ժամանակը»,- հայտարարել Է Քուկը:

 

First Solar ընկերությունն արտադրում Է արեգակնային Էներգիան Էլեկտրականության վերածող պանելներ, ինչպես նաեւ ստեղծում Է արեգակնային Էլեկտրակայաններ: Apple-ի հետ համատեղ ծրագրի իրագործումը կսկսվի 2015 թվականի կեսերին եւ կավարտվի հաջորդ տարվա վերջին:

 

Անցյալ տարի ամբողջ աշխարհում արեգակնային Էներգետիկայի հզորությունը 138-ից աճել Է մինչեւ 185 մեգավատ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային Էներգտիկայի ընդհանուր հզորությունը 6000 գիգավատ Է, արեգակնային Էլեկտրակայանների բաժինն արդեն գերազանցել Է 3 տոկոսը: