Ավստրիացի լրագրող Յուտտե Բաուերին չեն թույլատրել մուտք գործել Ադրբեջան' 2011 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

 

Թեպետ Die Press պարբերականի լրագրողը այն միտքն էր առաջ քաշել, թե Ադրբեջան այցելելու մուտքի արտոնագիր իրեն չեն տվել երկրի վերաբերյալ քննադատական հոդված գրելու պատճառով, այդուհանդերձ Ավստրիայում Ադրբեջանի դեսպանատանն այլ բացատրություն են տվել կատարվածին: «Յուտտե Բաուերի անունը ներառվել է «սև ցուցակ»-ի մեջ այն բանից հետո, ինչ նա առանց պաշտոնական Բաքվի համաձանության այցելել է Լեռնային Ղարաբաղ: Նա կարող է մուտքի արտոնագիր ստանալ միայն այն պարագայում, եթե պաշրոնապես ներողութուն խնդրի Ադրբեջանից»,- հայտարարել է Ավստրիայում Ադրբեջանի դեսպանությունը: