Ուկրաինայի փոխվարչապետ, Մալազիական ավիաուղիների Boeing-777-ի փլուզման պատճառների հետախուզման հարցով պետական հանձնաժողովի ղեկավար' Վլադիմիր Գրոյսմանի կարծիքով Ուկրաինայի արևելքում հրադադարը հնարավորություն է տալիս վերականգնել վթարի տարածքում որոնման գործողությունները:

 

«Մենք կարող ենք վերադառնալ ավիավթարի տարածքի հետախուզման հարցին: Ուկրաինայի կառավարությունը իր ուժերի սահմաններում կօժանդակի հետաքննության անցկացմանը: Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մահացածների մարմինները հայտնաբերվեն և ուղարկվեն ընտանիքներին:

 

Պատրաստ ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել, որպեսզի ինքնաթիռի վթարի հետաքննության գործով զբաղվող աշխատակազմը ավելի արագ աշխատի»,- հայտարարել է Գրոյսմանը Մալայզիայի Պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնի հետ հանդիպման ընթացքում: