Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Մարկո Ռոյսի վնասվածքին և նշել.
«Իհարկե, սա վատ է: Սակայն Մարկոն պետք է հաղթահարի և նա կրկին կանի դա: Հոգեպես նա ճիշտ վիճակում է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության որակավորման փուլում տեղի ունեցած հանդիպմանը: Ռոյսը ձախ ոտքի կոճի վնասվածքի պատճառով կբացակայի 4 շաբաթ: