ffa.am/Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի Դանիա-Հայաստան հանդիպման ժամանակ, չնայած, որ հանդիպումից անմիջապես հետո միացել էր իր թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային», սակայն դեռևս չի վերսկսել մարզումները: Երեկ գերմանական թիմը երկու մարզում է անցկացրել է, սակայն գերմանական ակումբի բժիշկները թույլ չեն տվել Մխիթարյանին մասնակցել մարզումներին: Այժմ Մխիթարյանը գտնվում է «Բորուսիայի» բժիշկների վերահսկողության ներքո: Այսօր Մխիթարյանն անցել է դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս, սակայն միայն վաղը վերջնական բուժզննումից հետո պարզ կդառնա, թե երբ Մխիթարյանը կկարողանա վերսկսել մարզումները: