Ռուսաստանի հումանիտար ավտոշարասյունը «Իզվարինո» հսկիչ-անցակետով Լուգանսկ կուղեւորվի սեպտեմբերի 13-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Նովոռոսիայի մամուլի կենտրոնում:

 

Ներկայում ավտոշարասյունը գտնվում Է Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում:

 

Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Ստեպանովը հայտնել Է, որ հումանիտար բեռի ընդհանուր քաշը 2 հազար տոննա Է, ներառյալ սնունդ, ջրամաքրման միջոցներ, Էլեկտրագեներատորներ եւ հումանիտար աղետի հետեւանքները հաղթահարելու այլ միջոցներ: