Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման շուրջ հանրաքվեում քվեարկելու համար գրանցվել է մոտավորապես 4,3 մլն մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

 

2014 թվականի տվյալներով՝ Շոտլանդիայի բնակչությունը կազմում է 5,3 մլն մարդ, որոնցից մոտավորապես 4,4 միլիոնը չափահաս քաղաքացիներ են: Այդպիսով, ձայնի իրավունք ունեցող շոտլանդացիների առնվազն 97 տոկոսը կմասնակցի տարածաշրջանի կարգավիճակի շուրջ հանրաքվեին:

 

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, եւ եթե բնակիչների մեծամասնությունն արտահայտվի Միացյալ Թագավորության կազմից նրա դուրս գալու օգտին, անկախությունը կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: