Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեկնարկեց «Ընտանիք, հասարակություն եւ Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից:


Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համաժողովը բացելիս շնորհակալություն հայտնեց աջակիցներին, ապա մեջբերելով Վեհափառ Հայրապետի խոսքը, նկատեց, որ երբ ընտանիքն անկում է ապրում, եկեղեցին նույնպես թուլանում է:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը և անքննարկելի կարևորությունը ժողովրդի կյանքում՝ դիտելով այն որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն, հանրային առողջ կենսակերպի ձևավորման և զարգացման համար անփոխարինելի հաստատություն: «Մեր օրերում արագընթաց փոփոխությունների, արժեքների անտեսման պայմաններում ընտանիքի ավանդական ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող հոսանքները, կենսատեխնոլոգիակա ն միջոցների առաջադրած մարտահրավերները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը, հատկապես՝ որդեծնության»,-շեշտեց Վեհափառը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև մտահոգիչ համարեց ամուսնալուծությունների, հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները: «Անհրաժեշտ է բոլոր հարթակներում նամանատիպ համաժողովներով եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, պետական, օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը» ,- նշեց կաթողիկոսը:

 

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյաննէլ հայտնեց իր գոհունակությունը, որ հայ եկեղեցին զբաղվում է նման կարևոր հիմնախնդիրների վեր բարձրացմամբ ու դրանց լուծում գտնելու նկատառումով:

 

«Եկեղեցու դերն այս խնդիրների կարգավորման հարցում շատ կարևոր է: Չնայած Ազգային ժողովն ընդունել է տարբեր օրինագծեր վերարտադրողական առողջության, ընտանիքի կարգավորման, բարելավման հարցերին ուղղված, այս խնդիրները միայն օրենքով չեն կարո ղ կարգավորվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Արա Բաբլոյանը: Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի աճին` Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքներ ընդունելով, որոնք կսահմանափակեն պտղի սեռը հաղորդելը մինչև որոշակի ժամանակահատված, չեն կարող լուծում տալ: «Այս խնդիրը հասարակության անհանդուրժողականության հարցն է, պետք է մարդկանց դաստիարակել, որպեսզի նման մոտեցումներն անընդունելի լինեն»,-ասաց Արա Բաբլոյանը:

 

Գիտաժողովին մասնակցում են բարձրաստիճան եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսված է ներկայացնել 17 զեկույց: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերակատարությունը եւ մտածողությունը, պատմական փորձառությունը եւ արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության եւ իրավունքի ոլորտում:

 

Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանու մ եւ նրա վրա ազդող գործոնները» եւ «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնականում շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման եւ հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երեւույթի վրա: Գիտաժողովի աշխատանքը հիմք կծառայի հետագայում առողջապահության վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգի մշակման համար: