Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ առաջին պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմպբերի 18-ին ելույթ կունենա Ատլանտյան խորհրդի նիստում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով խորհրդի պաշտոնական կայքի հաղորդագրությունը:

 

Պորոշենկոն Վաշինգտոն կմեկնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով, որի հետ նա կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը:

 

Այցի նախապատրաստումը նկատելի է' ելնելով նրանից, որ ԱՄՆ-ն շարունակում է մեղադրել Ռուսաստանին Ուկրաինայում աճող հակամարտության մեջ: ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ կընդլայնի ուկրաինական իշխանությունների աջակցությունը, այդ թվում նաև ռազմական օգնությունը, որը, սակայն, Կիևի տված հայտարարությանը հակառակ գնալով, չի ներառում զենքի մատակարարումը կամ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմից դուրս դաշնակցի կարգավիճակ տրամադրելը: