Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մտադիր Է մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 13-ի նիստին: «Հինգշաբթի օրը ես ելույթ կունենամ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում, որտեղ քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը»,-ասել Է Յացենյուկը մարտի 10-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Վարչապետը կարծիք Է հայտնել, որ բոլոր հնարավորությունները կան Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման համար, հավելելով, որ դա Ուկրաինայի եւ Ռուսաստանի երկկողմ հակամարտությունը չԷ: «Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված Է գլոբալ անվտանգության հիմքերի խախտմանը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայմանը»,-պնդել Է Ուկրաինայի վարչապետը:

 

Արսենի Յացենյուկը հավելել Է, որ բոլոր միջոցներով ձգտելու Է պահպանել պետության ամբողջականությունը: