Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ մենք հանգամանալից զրույց ենք ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների մասին: Ես նրան հանձնել եմ ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների ցուցակը:
Մարդու իրավունքների քննարկումը մեզ մոտ անցել է խիստ լարված: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր գործընկեր Մամեդյարովի հետ հանդիպումներում ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը:
Սակայն Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Մամեդյարովի կարծիքով, «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ավելի լավ է, քան տարածաշրջանի երկրներում եւ անգամ Եվրոպայում»: Այս մասին Մամեդյարովը երեկ հայտարարել է Բաքվում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ: