Ադրբեջանի ուսանողների ընդունելության գծով պետական հանձնաժողովը հրապարակել է նախկին տարիների շրջանավարտներից դիմորդների մայիսի 15-ին անցկացված ընդունելության քննությունների վիճակագրությունը, որի համաձայն' 8 դիմորդներ հավաքել են 600-700 միավոր (0,06 տոկոս), 57 դիմորդներ' 500-599 միավոր (0,42 տոկոս), 291 դիմորդներ' 400-499 միավոր (2,14 տոկոս), 823 դիմորդ' 300-399 միավոր (6,06 տոկոս), 2140 դիմորդ' 200-299 միավոր (15,75 տոկոս):

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:

 

 

Ըստ հրապարակման՝ նախորդ տարիների 10270 շրջանավարտներ, այսինքն՝ նրանց 75,58 տոկոսը, քննություններից հավաքել են 0-199 միավոր, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողացել հաղթահարել միջնակարգ դպրոցի գիտելիքների պահանջվող նվազագույն շեմը:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ Ադրբեջանում ամեն տարի շրջանավարտների 60 տոկոսից ավելին չեն կարողանում արդյունարար քննություններից դրական գնահատական ստանալ: Դպրոցն ավարտածներից միայն 30-40 տոկոսն է ռիսկ անում դիմել ԲՈւՀ, սակայն, դիմորդների 60 տոկոսից ավելին այդպես էլ չի կարողանում հաղթահարել ընդունվելու համար անգամ նվազագույն միավորները:

 

 

Ադրբեջանում 2015 թվականին անցկացված ավարտական քննությունների վերլուծության ընթացքում պարզվել էր, որ այդ երկրում 100-ից ավելի շրջանավարտներ չեն կարողանում ոչ գրել, ոչ էլ կարդալ: