Ռուսաստանում սննդամթերքի գնաճը կապված է ոչ թե Մոսկվայի պատասխան պատժամիջոցների, այլ կերերի թանկացման հետ: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովի հաղորդագրությանը:
«Մեր երկրում սննդամթերքի գնաճ իսկապես գրանցվել է: Միայն մի բան կարող եմ ասել, որ դա ոչ մի կապ չունի պատասխան պատժամիջոցների կիրառման հետ, քանի որ գներն աճել են դրանց ուժի մեջ մտնելուց առաջ»,- Բելոուսովի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:
«Россия-1» հեռուստաալիքի թողարկած եթերում Բելոուսովը նաև հայտնել է, որ կիրառվող պատասխան պատժամիջոց կարող է դառնալ տրանսպորտային միջոցների, հագուստի որոշ տեսակների և փայտե արտադրանքի ներմուծման արգելքը:
Բելոուսովի խոսքերով՝ գործողությունների ծրագիրը արդեն առկա է, սակայն նա չի ցանկանում բացել չակերտները: