Ուկրաինայի արեւելքում հակամարտությունից վնասների գումարը, ըստ նախնական տվյալների, կազմում Է 11,888 մլրդ գրիվնա կամ մոտավորապես 916 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

 

«Այսօրվա դրությամբ մենք ունենք ընդամենը 11,888 մլրդ գրիվնա ընդհանուր գումարի 11 հազար 325 վնասված օբյեկտներ: Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ սա նախնական գումար Է, քանի որ կան շատ վայրեր, որտեղ մենք մուտք չունենք, որպեսզի գնահատենք վնասը»,-հայտնել Է նա:

 

Մասնավորապես, ինչպես նշել Է փոխվարչապետը, ավերված Է 4,5 հազար բնակելի տուն, Էներգամատակարարման համակարգի 4,7 հազար օբյեկտ, կրթության 217 օբյեկտ, արդյունաբերական 132 օբյեկտ, առողջապահության 45 օբյեկտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: