armsport.amՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն «Ատլետիկո Մադրիդից» կրած պարտությունից (1:2) հետո տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել:

-Եթե մենք խաղանք այնպես, ինչպես խաղացինք «Ատլետիկոյի» դեմ, ապա դեռ շատ ու շատ հաղթանակներ կտոնենք,- ֆեյսբուքյան իր էջում է գրել գերմանացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» դեմ խաղում «Ռեալը» 2-րդ անըդմեջ պարտությունը կրեց եւ 3 խաղերից հետո նույնքան միավորով 12-րդ տեղում է: