«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներին, որոնք այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից հավաքվել էին Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ, մոտեցավ Սերժ Սարգսյանը, որը խոստացավ զբաղվել նրանց խնդրով եւ երկու օրվա ընթացքում պատասխան տալ: Գրում է News.am-ը:
«Մենք «Տոնուսի» բնակիչներն ենք, պարոն նախագահ, որոնք 10 տարի խաբված էս վիճակով, ում ասես դիմել են, Ձեզ էլ նամակով մի քանի անգամ դիմել ենք, էս ժողովուրդը չգիտի՝ ում հավատա, ստելով, խաբելով որքա՞ն կարելի է, մենք մե՞ղք չենք, պարոն նախագահ, մեր հույսը դուք եք»,- վրդովված ասաց բնակիչներից մեկը:
Սերժ Սարգսյանը հավաքվածներին խնդրեց հանգիստ խոսել. «Մեղադրական տոնով մի խոսեք, դուք մասնավոր պայմանագիր եք կնքել, բնակարանները վերցրել եք»:
«Ես չեմ հասկանում, ձեզ առաջին անգամ եմ տեսնում, ի՞նչ եք ասում 10 տարի, կգաք, կզբաղվենք. էսօր կամ վաղը»,-բարկացավ Սարգսյանը:
Տոնուս ՍՊԸ-ից խաբված ռուսաստանի քաղաքացի Ելենա Լոգինովան ընդհատեց նախագահին՝ ասելով, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, տուն է գնել «Տոնուսից», սակայն 3 երեխաների հետ այժմ անտուն է մնացել. «Ես «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ եմ, տուն եմ գնել Երեւանում, Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել, ինձ ասացին՝ բարի գալուստ Հայաստան, սակայն ինձ խաբեցին, իմ երեխաները հիմա ապրելու տեղ չունեն, ես խնդրում եմ քայլեր ձեռնարկել»,- Սարգսյանին դիմեց ռուս կինը:
Մանրամասները՝ այստեղ:
Լուսանկարը՝ News.am-ի