Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կազդեն Հայաստանի տնտեսության վրա։ «Առանց խորը վերլուծության, կարելի է ասել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն ազդում են Հայաստանի վրա, սակայն ես կարծում եմ, որ պատժամիջոցները կարող են լավ խթանել մեր արտահանումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցութ յան խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանին ուղղված պատժամիջոցները Ռուսաստանի խնդիրն է, բայց այդ պատժամիջոցները կազդեն նաև Հայաստանի տնտեսության վրա։ «Հայաստանի իշխանությունը պետք է մշակի ռազմավարական ծրագիր, որը թույլ կտա ինքնուրույն լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները'առանց որեւէ պետության վրա հույսը դնելու»,- ասաց բանախոսը։

 

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են մտցրել մի շարք ռուս և ուկրաինացի գործիչների և կազմակերպությունների դեմ, ովքեր, ըստ վերը նշված երկրների, մեղավոր են Ուկրաինայում իրավիճակի ապակայունա ցման մեջ։

 

Եվրամիությունն արգելել է պարտային ֆինանսավորման կազմակերպումը Ռուսաստանի վառելիքաԷներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեւտ»-ի, «Տրանսնեւտ»-ի, «Գազպրոմ նեւտ»-ի համար: Նոր պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների անվանումները սեպտեմբերի 12-ին հրապարակվել են Եվրամիության Պաշտոնական հանդեսում:

 

ԵՄ-ն նաեւ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի հինգ բանկերի՝ Սբերբանկին, ՎՏԲ-ին, Գազպրոմբանկին, ՎԷԲ-ին եւ Ռոսսելխոզբանկին, փոխառություններ եւ ներդրումային ծառայություններ տրամադրելու վրա:

 

Եվրամիությունը նաեւ արգելք Է սահմանել Ռուսաստանի երեք խոշորագույն պաշտպանական կոնցեռնների՝ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Օբորոնպրոմ»-ի եւ Միավորված ավիաշինական կորպորացիայի համար պարտային ֆինանսավորման կազմակերպման վրա:

 

ԵՄ-ի պատժիչ ցուցակում ներառվել են ՌԴ-ի ինը պաշտպանական կոնցեռններ՝ «Սիրիուս»-ը, «Ստանկոինստումենտ»-ը, «Խիմկոմպոզիտ»-ը, «Կալաշնիկով» կոնցեռնը, Տուլայի զինագործարանը, «Մեքենաշինության տեխնոլոգիաներ»-ը, «Ալմազ Անտեյ»-ը, «Բազալտ»-ը եւ «Բարձրճշգրիտ համալիրներ»-ը: