Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 16-18-ը կայցելի Կանադա և ԱՄՆ: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ' այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը:
Սեպտեմբերի 16-17-ն Ուկրիանայի նախագահը կլինի Կանադայում: Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի, Կանադայի գլխավոր նահանգապետ Դևիդ Ջոնսթանի հետ: Ծրագրված է, որ Պորոշենկոն ելույթով հանդես կգա Հանրային պալատի և Սենատի համատեղ նիստում, ինչպես նաև կզրուցի Կսանադայի ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ:
Սեպտեմբերի 17-18-ն Ուկրաինայի առաջնորդը կլինի ԱՄՆ-ում, որտեղ բանակցություններ կունենա նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի և Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: